Մի շիրմի առաջ ենք, որը դառնում է սրբատեղի. Հաց բերողի գերեզմանում (լուսանկարներ)

Երբ տեղ հասանք, Արթուր Սարգսյանի հայրն արդեն գերեզմանոցում էր: Նա հուզված էր, շնորհակալություն հայտնեց բոլորին, որ հարգել են որդուն և եկել այստեղ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի, ծննդյան օրն է, Արթուր Սարգսյանը կդառնար 49 տարեկան: Նրա գերեզմանը դեռ քար չուներ:

Ելույթ ունեցավ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը, ում խոսքերով՝ Հաց բերողի արարքը դեռ երկար դաս կլինի մեր սերունդներին. «Հերոսություն կոչվածը կարևոր բաղադրիչ է իր մեջ պարունակում, առաջինը դա անձնազոհության ընդունակությունն է, երկրորդը՝ բարոյական բարձր հատկանիշները: Ամեն մեկը չէ, որ կարող է հերոս լինել, շատ են պոտենցիալ հերոսները, բայց գալիս է պահը և յուրաքանչյուր հերոս ասում է, իսկ ինչո՞ւ սա ես չեմ անի, ինչո՞ւ ոչ ես: Այսօր մենք մի շիրմի առաջ ենք, որը դառնում է մեր ազգի համար սրբատեղի, այսօր Հաց բերող Արթուր Սարգսյանի դասը մեր ժողովրդին բարոյական նշակություն ունի առաջին հերթին: Հերոսության առաջին տարրը՝ անձնազոհության տարրը, բերում է ինչ-որ մի արդյունքի, այդ պահին ինչ-որ մի խնդիր է միտված, բայց բարոյական դասը պետք է առավելագույնս գնահատվի: Բարոյական դասն արդեն տրվում է սերունդներին: Այն արարքը, որը կատարեց Հաց բերողը, ժողովուրդը նրան նույնացրել է սուրբ համարվող հացի հետ, և ես ուզում եմ կրկնել այդ անունը՝ Հաց բերողn ինչ բարոյական խրատ է տվել մեր ժողովրդին, դա սերունդների համար է, եթե կուզեք իմանալ համամարդկային, մարդեղեն կյանքի չափանիշ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ի դեպ, մեր քաղաքացիներից մեկը բանաստեղծություն էր ձոնել Արթուր Սարգսյանին, որը շուտով կներկայացնենք:

Մեկնաբանություն
X