Ռոբերտո Սոլդադոն տեղափոխվել է «Ֆեներբախչե»

«Վիլլառեալի»-ի նախկին հարձակվող եւ Իսպանիայի հավաքականի նախկին անդամ Ռոբերտո Սոլդադոն տեղափոխվել է Ստամբուլի «Ֆեներբախչե»: Տրանսֆերի գումարը կազմում է 10 միլիոն եվրո:

Նշվում է, որ արդեն ստորագրվել են պայմանագրերն ու մյուս փաստաթղթերը եւ առաջիկայում մինչ տեղափոխությունը, Սոլդադոյին մնացել է միայն բուժզննում անցնելը:32- ամյա Սոլդադոն անցյալ տարի գրեթե դաշտ դուրս չի եկել ծնկի վնասվածքի պատճառով: Դրանից առաջ խաղացել է Իսպանիայի առաջնության տասը հանդիպումներում եւ դարձել չորս գոլի հեղինակ:

Մեկնաբանություն
X