Խոշոր հարկատու բուհերի ցանկում փոփոխություններ են եղել․ 3-րդը «Պոլիտեխնիկն» է

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը 2017 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով հրապարակվել է օրերս։ Խոշոր հարկատուների առաջամարտիկները գրեթե չեն փոխվել, մինչդեռ փոխվել են կրթական ծառայություն մատուցող կազմակերպությունների՝ այդ թվում բուհերի և Կրթության ազգային ինստիտուտի զբաղեցրած հորիզոնականները՝ ըստ վճարած հարկերի չափի։

Այսպես՝ վերջին մի քանի տարիների ընթացքում, բացառությամբ անցած տարվա, խոշոր հարկատու բուհերի ցանկը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 53-րդ տեղը՝ 1 մլրդ 192 մլն դրամ ցուցանիշով։ Ի դեպ, 2013 թվականի ԵՊԲՀ-ն այս ցուցակում, կիսամյակի կտրվածքով, զբաղեցնում էր 69-րդ տեղը՝ 1մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով, 2014-ին՝ 60-րդ տեղը, 2015-ին՝ 52-րդ տեղը՝ վճարած 1 միլիարդ 740 միլիոն դրամ հարկով, 2016-ին՝ 50-րդ տեղը՝ 1մլրդ 206 մլն դրամ վճարման ցուցանիշով։

2011 և 2016 թվականի հայաստանյան բուհերի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում էր Երևանի պետական համալսարանը, այս տարի Մայր բուհը բուհերի ցանկում կրկին 2-րդն է, իսկ1000 խոշոր հարկատուների ցուցակում ԵՊՀ-ն այս տարի 60-րդն է՝ 1մլրդ 79 մլն վճարման ցուցանիշով։ 2013 թվականին ԵՊՀ-ն նույն կիսամյակում զբաղեցնում էր 73-րդ տեղը՝ 1մլրդ 149մլն վճարման ցուցանիշով, 2014-ին՝ 67-րդը, 2015-ին՝ 59-րդ տեղ՝ վճարած 1․5 մլրդ դրամ հարկով, 2016-ին՝ 37-րդը՝ 1մլրդ 544մլն վճարման ցուցանիշով։

Այս տարի բուհերի խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ տեղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն է։ 1000 խոշոր հարկատուների ցուցակում այն զբաղեցնում է 126-րդ տեղը՝ 569 մլն դրամ վճարման ցուցանիշով։ 2013 թվականին վերոնշյալ համալսարանը ցուցակում 4-րդն էր՝ 185-րդ հորիզոնականով և վճարած 439մլն 488 հազար դրամ վճարման ցուցանիշով։ 2016-ին Պոլիտեխնիկը 143-րդն էր՝ 412 մլն 454 հազար դրամ հարկային վճարով։

1000 խոշոր հարկատուների մեջ 135-րդը, իսկ խոշոր հարկատու բուհերի ցանկում 4-րդը այս տարի Հայաստանի ամերկյան համալսարանն է՝ 546մլն վճարման ցուցանիշով։

Ամերիկյան համալսարանին հաջորդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը։ Բուհը ցանկում 159-րդն է՝ 438մլն 753 հազար վճարման ցացանիշով։ Ի դեպ, նախորդ տարիներին բուհերի խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականում էր գրեթե միշտ Մանկավարժական համալսարանը, այս տարի 5-րդն է։ 2013 թվականին 549 մլն 72 հազար դրամ ցուցանիշով 159-րդ տեղում էր: 2014-ին՝ 142-րդը, 2015-ին՝ 138-րդը՝ 630մլն վճարման ցուցանիշով։ Իսկ նախորդ տարվա նույն կտրվածքով բուհը 131-րդն էր՝ 446մլն 661 հազար դրամ վճարման ցուցանիշով։

5-րդ հորիզոնականում այս տարի ՀՊՏՀ-ն է՝ Տնտեսագիտական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 163-րդ հորիզոնականը՝ 410մլն 157 հազար վճարման ցուցանիշով։

Նշենք, որ մեր ներկայացրած թվերը ևս վերցված են Հայաստանի պետեկամուտների կոմիտեի՝ տարբեր տարիներին հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից՝ նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X