Հայաստանի Առաջին խմբի նորեկ «Լոռին» կմարզի Արմեն Ադամյանը

Պրո կարգի որակավորում ունեցող մարզիչ Արմեն Ադամյանն այսօր պայմանագիր է ստորագրել «Լոռի» ՖԱ-ի հետ՝ 2+1 ձևաչափով,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայտնի մասնագետն աշխատել է «Միկայում», գլխավորել ռուսական «Վոլգա» (Ուլյանովսկ), «Զենիթ» (Պենզա), «Դնեպր» (Սմոլենսկ) թիմերը:

Գլխավոր մարզչի պաշտոնում Ադամյանը երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ՝ Սուպեր գավաթը, մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր:

Արմեն Ադամյանին կօգնեն Մամիկոն Ղարիբջանյանը և դարպասապահների մարզիչ Մայիս Ազիզյանը:

Մեկնաբանություն
X