Ռաֆայել Մարկեսի նկատմամբ ԱՄՆ Ֆիննախը սանկցիաներ է կիրառել

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը սանկցիաներ է կիրառել Մեքսիկայի 22 քաղաքացիների եւ 42 ընկերությունների հանդեպ, որոնց շարքում է նաեւ հայտնի ֆուտբոլիստ Ռաֆայել Մարկեսը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Սանկցիոն ցանկում հայտնվել է նաեւ հայտնի մեքսիկացի երգիչ Հուլիո Սեզար Ալվարես Մոնտելոնգոն՝ նարկոմաֆիայի ղեկավար Ֆլորենս Էրնանդեսի հետ կապեր ունենալու համար:

Նշենք, որ ֆուտբոլիստի դեպքում եւս ԱՄՆ-ն նույն մեղադրանքն է հնչեցրել: ԱՄՆ հրապարակած փաստաթղթում նշվում է, որ երկու անձինք էլ աշխատել են նարկոմաֆիայի համար, եւ ունեն կապեր Էրնանդեսի հետ արդեն երկար տարիներ: Նշենք, որ Մարկեսը 38 տարեկան է, համարվում է մեքսիկական ֆուտբոլի աստղերից մեկը:

Մեկնաբանություն
X