Զառիթափ գյուղի մոտակայքում գտնվող անտառը արդեն 6-8 ժամ է այրվում է․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ մոտ կեսգիշերին Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի մոտ գտվող անտառը այրվում է։ Ամբողջ մայրուղին ծխի մեջ է։

Ականատեսներից մեկը մեզ պատմեց, որ այս պահին էլ հրդեհը մարել չի հաջողվել, տեղում ԱԻՆ-ը աշխատում է։

Զառիթափ համայնքի գյուղապետ Սիմոն Բաբայանը, որը այս պահին դեպքի վայրում է, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չգիտի՝ հրդեհը ինչից է բռնկվել, սակայն մեծ տարածություն այրվել է․ «Արդեն 6-8 ժամ ա այրվում ա»։

Մեկնաբանություն
X