Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ինչպե՞ս է Արզումանյանը դեսպան աշխատելու այն իշխանության օրոք, որի դեմ ինքը ժամանակին պայքարել է

«Ժողովուրդը» գրում է. «Ոչ վաղ անցյալում ամենաարմատական ընդդիմության առանցքային դեմքերից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս նշանակվեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Իհարկե, փաստ է, որ Արզումանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, եւ այս նշանակումից շահելու է Հայաստանը: Միայն թե հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արզումանյանը դեսպան աշխատելու այն իշխանության օրոք, որի դեմ ինքը ժամանակին պայքարել է, ավելին՝ նա ամենակոպիտ խոսքերն է հնչեցրել այդ իշխանության ու իր այսօրվա անմիջական ղեկավարների հասցեին: 2009թ. նա հայտարարել էր. «Նալբանդյանը Սերժ Սարգսյանի վինտիկն է: ...Անկախ նրանից՝ այդ վինտիկը դու կփոխես մեկ այլ վինտիկով, թե ոչ, համակարգը աշխատելու է նույն մեխանիզմով»: 2012թ. էլ ասել էր. «Ես էլ, պարոն Օսկանյանն էլ բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում /նկատի ունի Էդ.Նալբանդյանին/, նրան ի՞նչ խորհուրդ տանք: Մեր արտաքին գործերի նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է գալիս որպես PR կամպանիա, սա շատ վտանգավոր է»: Նա նաեւ նշել էր, թե այս իշխանության օրոք մարդկային ողջ ռեսուրսները գնում են կեղծիքի սպասարկմանը: Ու ստացվում է, որ հիմա ինքն էլ այդ ռեսուրսների մեջ է: Ի դեպ, ԱԳ նախարար Նալբանդյանն էլ ամերիկացի դիվանագետների մոտ Արզումանյանին էր կոչել «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»: Հետաքրքիր է՝ ինչպես է վինտիկը ղեկավարելու մանիպուլյատորին»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X