Պատրաստվում ենք աշխատել որպես անկախ ավագանու անդամներ. Հայկ Պետրոսյան

Hraparak.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանն է:

-Պարոն Պետրոսյան, ի վերջո, առաջիկայում ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել ավագանիում։ Այս ընթացքում ավագանու այլ խմբակցություններից առաջարկներ եղե՞լ են իրենց միանալու։

  • Մենք պատրաստվում ենք աշխատել որպես անկախ ավագանու անդամներ։ Ինչ վերաբերվում է այլ խմբակցությունների միանալուն, ապա դեռևս չենք պատրաստվում միանալ այլ խմբակցությանը։

-«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ դուք վայր եք դնելու մանդատները, նշելով, որ դուք ուղղակի պետք է հեռանաք և հեռանալու եք։ Ինչպե՞ս կպատասխանեք տիկին Փոստանջյանին։

  • Մենք չենք պատրաստվում մանդատները վայր դնել և շարունակելու ենք պաշտպանել
    երևանցու շահերն ու իրականացնել Երևանի ծրագիրը, որպես անկախ ավագանու անդամներ։

-Պարոն Պետրոսյան, մի՞թե փոխհամաձայնության եզրեր գտնելու հնարավորություն չեք ****տեսնում նախկին խմբակցության հետ։

  • Մենք բազմաթիվ անգամ ասել էինք, որ պատրաստ ենք մեր խմբակցության անդամների հետ քննարկել ստեղծված իրավիճակը և գտնել լուծումներ, որպեսզի մեր աշխատանքները լինեն էլ ավելի արդյունավետ, սակայն ինչպես գիտեք, իրենք այդ կոչին դեռևս չեն արձագանքել։

-Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ կուսակցությունն աշխատում է էմոցիոնալ ****հենքի վրա։ Խմբակցության կազմից դուրս գալուց ի վեր, ինչպիսի՞ն եք գտնում նրանց ****գործելաոճը։

  • Իմ կարծիքով՝ դեռ վաղ է որևէ գնահատականներ տալ։

Հիշեցնենք, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի նկատմամբ անվստահություն էր հայտնել՝ Երևանի քաղաքացու շահերին դավաճանելու համար, և կոչ էր արել վայր դնել մանդատները: Ավագանու երկու անդամները, սակայն, համարում են, որ իրենց անարդարացիորեն են մեղադրում և խնդիրն այստեղ միայն աշխատելաոճն է:

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X