Զենք տվեք՝ ոչնչացնեմ բանդային․ ակցիա դատարանի դիմաց (տեսանյութ)

>

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նիստի հետաձգվելուց հետո «Հայ կանանց ճակատի» անդամները դատարանի դիմաց ակցիա իրականացրին՝ իրենց ձեռքում պահելով պաստառներ, որոնց գրված էր. «Զենք տվեք՝ ոչնչացնեմ բանդային»։

Հիմնադիր Խորհրդարանի մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց համաձայնությունն են հայտնում Վարուժան Ավետիսյանի կոչին՝ զենք վերցնել եւ ոչնչացնել «Սերժի բանդային»։

Երբ տիկնայք ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց, դատական կարգադրիչներից մեկը խնդրեց ազատել դատարանի մուտքը, քանի որ խանգարում են այլ քաղաքացիների անցուդարձը, Սյուզան Սիմոնյանը ասաց, որ իրենք ոչ ոքի չեն խանգարում։

Ակցիայի ընթացքում մասնակիցները անընդհատ կրկնում էին. «Ինձ զենք տվեք»։
Որոշ ժամանակ անց մասնակիցները ավարտեցին իրենց ակցիան։

Մեկնաբանություն
X