Տեսանյութեր

Արաբո Իսպիրյանն իր հարսանիքի օրը համերգ է տվել Հյուսիսային պողոտայում․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երգիչ Արաբո Իսպիրյանի եւ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի դստեր՝ Նարինե Գրիգորյանի հարսանիքն էր։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է մոտ 700 հյուր, այդ թվում՝ դաշնակցական նախարարներ ու հանրապետական կուսակցության պաշտոնյաներ։ Պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Աննա եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Մինչ հարսանեկան խնջույքին մասնակցելը, Արաբոն իր սիրելիի հետ գնացել է Հյուսիսային պողոտա, որտեղ մոտ 15-20 րոպե համերգով հանդես է եկել։ Համերգից հետո Արաբոն իր խոսքում ասել է․ «Կուզեմ այս տրամադրությունը լինի բոլորիս օջախներում։ Շնորհավորում եմ Ձեզ, որովհետեւ ես ուզեցի կիսել նաեւ իմ ուրախությունը ձեր հետ իմ հայ ժողովուրդ։ Շնորհակալություն»։

Հիշեցնենք, որ Արաբոն Նարինեին ամուսնության առաջարկություն է արել հունիսի 11-ին կայացած իր մենահամերգի ժամանակ: Դադարեցնելով «Աննման» երգի կատարումը Արաբոն մատանի է նվիրել սիրելիին, որից հետո, ստանալով դրական պատասխան, երգիչը շարունակել է մենահամերգը:

Մեկնաբանություն
X