Ռուսաստանի տասը ամենից հայտնի օրենքով գողերը

Խորհրդային ժամանակներից սկսած հասարակությունը սկսեց ճանաչել եւ ընկալել հանցաշխարհի առավել հեղինակավոր անձանց, որոնք հայտնի են նաեւ օրենքով գողեր անունով: Ասել, որ կազմակերպված հանցավորությունը միայն հետխորհրդային տարածքին է, հատուկ, միամտություն կլիներ, սակայն, թերեւս հետխորհրդային տարածքն է, որ ամենից հայտնի է կազմակերպված հանցաշխարհով, որը մի այլ ոլորտ է, զուգահեռ իրականություն եւ զուգահեռ պետություն: Հայաստանում եւս, ինչպես ԽՍՀՄ շրջանում, այնպես էլ հիմա, նրանք կան, գործում են, երբեմն հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում:

Սովորաբար քրեագետները եւ քրեական աշխարհի պատմությամբ զբաղվողները նշում են, որ ԽՍՀՄ-ում տիրող բարքերը հատկապես օրինականության եւ այլնի հետ կապված, հասարակ քաղաքացիների համար պարարտ հող էր, որպեսզի զարգանային եւ ընդունվեին հանցաշխարհի ներկայացուցիչները, որոնք երբեմն ավելի արդարամիտ էին քան օրենքին ծառայելու կոչված կոռումպացված պաշտոնյաները: Եվ արդյունքում, մի կողմից զարգանում էր այս զուգահեռ իրականությունը, մյուս կողմից էլ հյուսվում էին տարբեր, հաճախ իրականությունից բավական հեռու լեգենդներ նրանց մասին: Ներկայացնում ենք Ռուսաստանի ամենից հայտնի տասը օրենքով գողերի մասին պատմող տեսանյութ, որի հերոսներից շատերի մասին կարծում ենք լսել եք կամ նույնիսկ որոշ պատմություններ էլ գիտեք:

Մեկնաբանություն
X