Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդությանմիջազգայինօրը նշվել է 2000թ.օգոստոսի12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։

Ավանդաբար տոնի նախօրեին ուղերձով հանդես է գալիս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
Տարբեր երկրներում շնորհավորական ուղերձներով հանդես են գալիս նաև կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, տարաբնույթ միջազգային և ազգային կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները։
Տեղի են ունենում ոլորտի պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ, երիտասարդական ու մշակութային միջոցառումներ:

Հայաստանում օրը սկսել են նշել 2000-ականների կեսերից:

Մեկնաբանություն
X