CNN-ը լրագրողին աշխատանքից ազատել է ֆաշիստական ձեւով ողջունելու համար

Ամերիկյան CNN հեռուստակայանի լրագրողին աշխատանքից ազատել են այն բանի համար, որ իր թվիթերյան էջում ողջունելիս գրել էր Ֆաշիստական Գերմանիայում ընդունված ողջույնի ձեւը՝ «Sieg Heil»: Այս մասին հայտնել է հեռուստատեսության պաշտոնական ներկայացուցիչը: Ինչպես հայտնում է mignews.com-ը, CNN-ը դադարեցրել է համագործակցությունը լրագրող Ջեֆֆրի Լորդի հետ այս միջադեպից հետո, քանի որ ֆաշիստական ողջույնը մեծ բացասական արձագանք է գտել սոցցանցային օգտատերերի կողմից: Լրագրող Լորդն իր կողմից հայտարարել է, որ չի արդարացնում ֆաշիստական գաղափարախոսությունը եւ չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել, այլ ընդհակառակը ցանկացել է ծաղրել ֆաշիստներին: Այդուհանդերձ հեռուստատեսության ղեկավարությունը արդարացումները հիմնավոր չի համարել: Ջեֆֆրի Լորդը նաեւ հայտարարել է, որ հարգում է հեռուստատեսության ղեկավարության կարծիքը եւ չի պատրաստվում դատարան դիմել:

Մեկնաբանություն
X