Անահիտի ծննդյան օրվա նվերը՝ հայ Զինվորին

Անահիտ Բախշյան

Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:
Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» Հ/Կ-ին: Հավաքվեց $3550, 50եվրո և 820000 դրամ:
Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին.

ԱՅՍՕՐ ԵՍ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆՙ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ու ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ Հ/Կ-ին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՆ: ԹՈՂ ՄԻ՛ՇՏ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԼԻՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»։

Մեկնաբանություն
X