Հրդեհ Գողթ գյուղում

Օգոստոսի 12-ին, ժամը 04:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:47-ին, մարվել՝ 06:08-ին:

Ամբողջությամբ այրվել է Վ. Ղ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (30 քմ) և ներսում պահեստավորած 20 հակ անասնակեր:

Մեկնաբանություն
X