Մամուլի տեսություն

«Առավոտ». Ո՞ւմ օգտին է գործում Մինսկի խումբը

«Մինսկի խմբի գործունեությունից մերթ ադրբեջանցիներն են դժգոհում, մերթ՝ հայերը, բայց, ընդհանուր առմամբ, ադրբեջանցիներն ավելի շատ են դժգոհում, քան հայերը, որովհետև ցանկացած խաղաղասիրական նախաձեռ­նություն Ադրբեջանին ու ադրբեջանցինե­րին ավելի ու ավելի է հետ մղում իրենց անհեթեթ ու անիրական հավակնություն­ներից: Իսկ որ Մինսկի խմբի գործունեու­թյունն, այնուամենայնիվ, խաղաղասիրա­կան է, դրանում երկու կարծիք լինել չի կարող:

Ասում ենք՝ պատերազմ է, պատերազմը շարունակվում է, բայց փաստ է, որ նաև համեմատական խաղաղությունն է շարու­նակվում, ընդ որում՝ տարիներ շարունակ, ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո՝ առ այսօր: Ինձ հակադրվողներն, իհարկե, կասեն, որ երկու կողմերն էլ շա­րունակաբար զոհեր են տալիս, ինձ հակադրվողները նաև կասեն, որ Մինսկի խումբն իր տնական գոյության ու գործունեության ընթացքում որևէ ռեալ արդյուն­քի չի հասել:

Բայց Մինսկի խմբի գործունեությունից սրանից ավելի արդյունք ակնկալելն էլ միամտություն ու պարզամտություն է. եթե հակամարտող կողմերը ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեն գալիս, Մինսկի խումբը չի կարող որևէ կոնկրետ արդյունքի հասնել և իրավունք էլ չունի կողմերից որևէ մեկին որևէ ուղղություն կամ հարցի լուծում պարտադրել. Դա նրա իրավասություններից դուրս է:

Մինսկի խմբի գործունեությունից դժգո­հողները նաև բողոքում են առ այն, որ Մինսկի խմբի գործունեությունը բավական ծախսատար է, և Մինսկի խմբի գործունե­ության վրա բավական մեծ գումարներ են անիմաստ վատնվում: Համաձայն չենք, իհարկե, որ անիմաստ են վատնվում, բայց եթե նույնիսկ այդպես է, մե՞նք ինչու ենք «դարդ անում», թող վատնողները մտա­ծեն: Մինսկի խմբի գործունեությունից ռեալ արդյունք ու օգուտ ակնկալողները պիտի ընդունեն, որ եթե Մինսկի խմբի գործունեությունից ռեալ օգուտ չկա, ապա վնաս հաստատ չկա: Վնաս կլիներ միայն այն դեպքում, եթե Մինսկի խումբը որևէ ձևով սրեր երկու կողմերի հակամարտությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X