Կլինի՞ համաներում

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին ընդառաջ կրկին ակտիվացել են խոսակցությունները հնարավոր համաներման մասին։ Այս օրերին կալանավայրերում քննարկվող թիվ մեկ թեման դա է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ի՞նչ մասշտաբով, ում վրա կտարածվի։

Անազատության մեջ գտնվողները եւ նրանց պաշտպանները կարծիք են հայտնում, թե համաներում չեն անում «Սասնա ծռերի» պատճառով։ «Նախկինում 2 տարին մեկ համաներում էին անում, արդեն 4-րդ տարին է՝ համաներում չեն արել, դե չեն կարող այնպես անել, որ «Սասնա ծռերի» վրա չտարածվի, Եվրոպան կասի՝ տարբերակված մոտեցում է, եթե հիմա էլ չանեն, հնարավոր է նախագահի լիազորությունների ավարտի ժամանակ անեն, որպես բարի կամքի դրսեւորում իրենց այսքան հանդուրժելու համար»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց կալանավորներից մեկը։

Մեկնաբանություն
X