Որտե՞ղ է Արծվիկը. երգչուհին նորություն ունի (ֆոտո)

>

Հայաստանի եվրատեսիլյան մասնակից Արծվիկին վերջին շրջանում հայկական մեդիայում չենք հանդիպում: Երգչուհին հարցազրույցներ գրեթե չի ունենում, իսկ եվրատեսիլյան «պարտությունից» հետո նրա անունը գրեթե չի հոլովվում: Սակայն Արծվիկը բավական ակտիվ է ինստագրամյան տիրույթում: Երգչուհին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում: Դրանցից մեկում երգչուհին գրում է առաջիկա ծրագրերի մասին, այն մասին, որ հոկտեմբերի 28-ին ծննդյան օրվա նվիրված պատրաստվում է սոլո համերգի ռուս և ռուսահայ հանդիսատեսի համար: «Ես շատ ուրախ եմ և երջանիկ, քանի որ այն լինելու է յուրահատուկ և հրաշալի համերգ՝ նվիրված իմ ծննդյան օրվան, լինելու են անիրական շոու և անակնկալներ»,-գրել է երգչուհին: Մեկ այլ լուսանկար էլ մակագրել է այսպես. «Նույնիսկ ամենադժվար պահերին ես հավատում եմ լավագույնին»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում, որը կայացավ մայիս ամսին, Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:

Մեկնաբանություն
X