Ապագայի քաղաքը՝ Աուորվիլ, որտեղ չկան քաղաքականություն, կրոն եւ ազգային առանձնահատկություններ

>

Աուորվիլը կամ «Արշալույսների քաղաքը» միջազգային քաղաք է, որը ստեղծվել է Հնդկաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Քաղաքը գտնվում է Թամիլնադ նահանգում՝ Պուդուչերի քաղաքի մերձակայքում: Ըստ հիմնադիրների, քաղաքը ներկայացնում է իրենից ապագայի միջազգային հասարակության մոդելը, որտեղ չկան քաղաքականություն, կրոն եւ ազգային առանձնահատկություններ:«Աշխարհի վրա, ինչ-որ մի տեղ պետք է լինի մի այնպիսի վայր, որտեղ որեւէ ազգ իրավասու չլինի իր իրավունքների մասին հայտարարելու, որտեղ բոլոր մարդիկ պետք է ունենան անկեղծ ձգտում խաղաղ գոյակցության, որտեղ մարդիկ կկարողանան ապրել ազատ, որպես մոլորակի քաղաքացիներ, ղեկավարվելով միայն Բարձրագույն ճշմարտության կամ Աստվածային երազանքի օրենքներով»,- այսպիսին է Աուորվիլի փիլիսոփայությունը, որն առաջին հայացքից թվում է Ինդիանա Ջոնսի ֆանտաստիկ ֆիլմերի նման մի բան, սակայն իրականում այն գոյություն ունի: Քաղաքը հիմնադրվել է 1968 թվականին:

Քաղաքի հիմնադրման օրը, հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից ժամանելով Հնդկաստան՝ քաղաքի ստեղծվելիք վայրը, իրենց հետ հող էին բերել իրենց հարազատ երկրներից, որոնք մարմարե ամանների մեջ դնելով զետեղեցին քաղաքի ապագա հրապարակում՝ գետնի տակ: Այսպես ստեղծվեց ապագայի քաղաքի մայր հրապարակը կամ Մաթրիամնդիրը, որը բառացի նշանակում է Մայր Տաճար եւ խորհրդանշում է կյանքը իր ողջ գունագեղությամբ եւ բազմազանությամբ: Այսպես, հնդիկ գուրու Շրի Աուրոբինդոյի եւ Միրա Ալֆասայի առաջնորդությամբ ձեւավորվեց նախ Աուորվիլի աշրամը /բնակավայր, որտեղ զբաղվում են ակտիվ հոգեւոր պրակտիկայով/, ապա նաեւ քաղաքը: Կամաց- կամաց կապվեցին կամարներ Մատրիմանդիրում, որը պսակվեց ոսկե գմբեթով եւ հրապարակն այսօր նաեւ համայնական խորհրդածությունների եւ ներհայեցողական պրակտիկայի վայր է: Քաղաքը նախատեսում է առավելագույնը հիսուն հազար բնակիչ, սակայն այսօր մշտական բնակչության թիվը չի գերազանցում երկու հազարը: Բնակիչների մեծ մասը հնդիկներ են, սակայն կան նաեւ ամերիկացիներ, հրեաներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, ռուսներ: Շատ են գալիս հատկապես երիտասարդ ընտանիքներ, մարդիկ, որոնք կարոտ են հոգեւոր եւ հոգեկան ներդաշնակության: Քաղաքում չկան հարաբերությունների արգելքներ եւ նախապաշարումներ:Այստեղ կարելի է պարզապես մոռանալ կրոնի, քաղաքականության եւ այլնի մասին, ապրել սեփական ես-ին համահունչ եւ վայերել կյանքի ամեն ակնթարթը:

Մեկնաբանություն
X