Վայոց Ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են:

Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ եւ անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր՝ ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող եւ ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող եւ 73 աշխատակից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 10-ին Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, որը երկու օր է շարունակվում է: Խոտածածկ տարածքում անզգուշությամբ հրդեհ առաջացնելու կասկածանքով բերման է ենթարկվել Արտավանի 43-ամյա բնակիչը:

Մեկնաբանություն
X