Թբիլիսիում ադրբեջանցի խոշոր թմրավաճառի են ձերբակալել

Վրաստանի մայրաքաղաքի Ցուրտավելի փողոցում, որը գտնվում է Կվեմո Պոնիչալա թաղամասում, ձերբակալվել է խոշոր թրմավաճառ: Նշենք, որ թաղամասում հիմնականում ապրում են ադրբեջանցիներ: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, իրականացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում վնասազերծվել եւ ձերբակալվել է երկու անձ: apsny.ge-ի փոխանցմամբ՝ ներկայումս ձերբակալության վայրը դեռեւս շրջափակված է, եւ աշխատում են իրավապահները: Նշվում է նաեւ, որ ձերբակալվածները եղել են եղբայրներ:

Հարեւանները նույնպես զարմացել են, որ եղբայրները թմրանյութի հետ կապված գործարքների մեջ են, քանի որ երբեք կասկածելի բան չեն նկատել: Ըստ հաղորդման, ձերբակալվածները եղել են կարիքավոր ընտանիքից: Հաղորդվում է նաեւ, որ թմրավաճառության համար ձերբակալվածների ընտանիքին ժամանակին արտաքսել են Ադրբեջանից:

Մեկնաբանություն
X