Իրավունք

Դատապարտյալից մաղարի՞չ են ուզել հիվանդանոցում

«Դատապարտյալների հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու հոգեբույժը մաղարիչ են ուզում, որպեսզի Արմենին շարունակեն պահել հիվանդանոցում, մինչ նա առողջական լուրջ խնդիրներ ունի և չի կարող տեղափոխվել բանտ»․- hraparak.am-ին ահազանգած քաղաքացիներից մեկի խոսքերն են, ում ազգականն արդեն 3 տարի է, ինչ անազատության մեջ է գտնվում։

Խոսքը դատապարտյալ Արմեն Մկրտումյանի մասին է, մեր օգնությանը դիմած ազգականը պատմեց, որ դատապարտյալն Արցախյան հերոսամարտի մասնակիցներից է, դեռ 1992 թվականին գլխի մեջ թվով 10 բեկոր է մնացել և ունի բազմաթիվ հիվանդություններ․ «Ոսկրամկանային համակարգի կողմից պրոբլեմ ունի, դժվար է շարժվում է։ Ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի, դեղորայք է ստանում, բայց այդ էլ արդեն չի օգնում, եթե հաց է ուտում, անգամ ջուր խմելուց փսխում է ամբողջը։ Բայց այնտեղի գլխավոր բժիշկն ու հոգեբույժն իրենից գումար են պահանջում, որ դուրս չգրեն, բայց այդ մարդը վատ վիճակում չի կարող գնալ բանտ, արդեն դուրս են գրել։ Դրան էլ գումարած ճնշումն է բարձրանում»․- նշեց մեր զրուցակիցը։ Արմեն Մկրտումյանը դատվել է խարդախության համարը, ինչն ազգականների խոսքերով թյուրիմացություն է, ոչ ավելին։

Hraparak.am-ը կապ հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանին հետ, ճշտելու, թե ի՞նչ խնդիր է առաջացել, ինչին ի պատասխան Գոռ Ղլեչյանն ասաց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, բացարձակ սուտ է։ Այնուամենայնիվ մեզ ահազանգած քաղաքացին պնդում է, որ ազգականից մաղարիչ են ուզել։

Մեկնաբանություն
X