Իրավունք

Արա Զոհրաբյանը կառաջադրի իր թեկնածությունը ՓՊ նախագահի ընտրությանը

«Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո»․- հայտարարել է ՓՓ ներկայիս նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջինս մի մեծ գրառում է հրապարակել իր ՖԲ-յան էջում․«Որպես կենդանի և զարգացող օրգանիզմ՝ ՀՀ փաստաբանների պալատը ուշադրության կենտրոնում էր, և հաճախ այդ ուշադրության հիմքում կառույցը ցնցումների ենթարկելու, դրականը մերժելու, մեզ պառակտելու ներքին և արտաքին դրսևորումներն էին, որոնք այդպես էլ չեն հաջողվել՝ կոփելով մեր կամքը և ավելացնելով մեր կուտակած փորձը»․- գրել է Արա Զոհրաբյանը։

Տեղեկացնենք, որ ՓՊ նախագահի ընտրությունը տեղի է ունենոլւ սեպտեմբերի 9-ին։ Փաստաբանների առաջադրման կամ ինքնաառաջադրման համար 5 օր ժամանակ է տրամադրված՝ օգոստոսի 12-ից մինչեւ 17-ը։ Իսկ թեկնածուների քարոզչությունն էլ տեւելու է օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը։ Թեպետ դեռ այլ առաջադրումներ չեն գրանցվել, սակայն հավանական թեկնածու է համարվում ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, ումից օրեր առաջ հետաքրքրվել էինք՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, Սահակյանն ասաց, որ դա պարզ կլինի օգոստոսի 17-ին, այս պահին ոչինչ չի կարող ասել։

Մեկնաբանություն
X