Պերուի երկրաշարժից մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ըստ հաղորդման, Օսորիո նահանգում, որը ամենից շատն է տուժել երկրաշարժից, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել: Նշվում է, որ երկրաշարժը հանգեցրել է սողանքների, որոնց հետեւանքով վնասվել են ճանապարհները: Ներկայումս իրականացվում են փրկարարական աշխատանքներ: Երկրաշարժի էպիեկենտրոնը գտնվում է Կամանա քաղաքից 89 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Օջախի խորությունը կազմում է 34,7 կմ:

Մեկնաբանություն
X