Թրամփի ռազմատենչ հայտարարությունները Վենեսուելայի եւ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ

Միացյալ Նահանգները չի բացառում, որ Վենեսուելայում, հանուն ժողովրդավարության վերականգնման, կիրականացնի ռազմական օպերացիա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Նիկի Հեյլին: Ինչպես նշում է ТАСС լրատվական գործակալությունը, դեսպան Հեյլին նկատել է, որ Միացյալ Նահանգներն ունի բավականին մեծ գործիքակազմ Վենեսուելայի հարցում, եւ նախագահ Թրամփը ամենեւին չի բացառում նաեւ ռազմական օպերացիայի անցկացումը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարություն էր արել Հյուսիսային Կորեայի հետ՝ հայտարարելով, որ ամեն բան պատրաստ է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմարշավ սկսելու համար: Վերլուծաբանները հատկապես ուշադրություն էին դարձրել նախագահ Թրամփի բառապաշարին, քանի որ նա կիրառել էր ռազմական ոլորտի մի կապակցություն, որը բառացի նշանակում է, որ զենքը լիովին լիցքավորված եւ պատրաստ է կրակելու եւ մնում է միայն քաշել ձգանը:

Մեկնաբանություն
X