Թրամփը մերժել է Մադուրոյին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռախոսազանգը՝ նշելով, որ կխոսի նրա հետ միայն այն բանից հետո, երբ Վենեսուելայում վերականգնվի ժողովրդավարությունը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Սպիտակ տան տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է վենեսուելացի ժողովրդին Նիկոլաս Մադուրոյի բռնատիրության դեմ պայքարում, եւ նախագահ Թրամփը կխոսի Վենեսուելայի ղեկավարի հետ այն բանից հետո միայն, երբ երկրում վերականգնվեն ժողովրդավարական արժեքները: Սպիտակ տունը նաեւ պարզաբանել է, որ նման կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփը բազմիցս կոչ է արել Վենեսուելային զերծ մնալ կեղծիքներից եւ անցկացնել ազնիվ եւ արդար ընտրություններ, սակայն Մադուրոն նախընտրել է բռնապետության ուղին:

Մեկնաբանություն
X