Բախումներ Եմենում կառավարական ուժերի եւ հուսիտ ապստամբների միջեւ

Բախումներ են տեղի ունեցել Եմենում կառավարական ուժերի եւ ապստամբ հուսիտների միջեւ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ նշելով, որ բախումների հիմնական թատերաբեմը հանդիսացել է Ջաուֆ նահանգը: Հաղորդվում է, որ բախումների ընթացքում երկու կողմերից էլ կան զոհեր: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 17, որից 10-ը ապստամբներն են, յոթը՝ կառավարական ուժերը ներկայացնող զինվորականները: Հիշեցնենք, որ սկսած 2014 թվականից Եմենում քաղաքացիական պատերազմ է ընթանում կառավարական ուժերի եւ ապստամբ հուսիտների միջեւ: Երկրում նաեւ հասունանում է հումանիտար ճգնաժամ, կա խոլերայի համաճարակ:

Մեկնաբանություն
X