Հնդկաստանի մուսուլմանական համայնքներում կարող են արգելվել ամուսնալուծությունները

Հնդկաստանի Գերագույն դատարանը սկսել է ուսումնասիրել երկրի մուսուլմանական համայնքների այն բնակիչներից ստացված բողոք-միջնորդությունները, ովքեր տուժել են ամուսնալուծությունից: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Բանն այն է, որ այդ երկրի մուսուլմանական համայնքներում ահռելի չափերի են հասել ամուսնալուծությունները: Նշվում է, որ նույնիսկ հասարակական կազմակերպություններ եւ առանձին անհատ ակտիվիստներ սկսել են զբաղվել այս խնդրով: Խնդիրը, որը հատկապես հուզում է հասարակությանը եւ որը նաեւ դատարանի ուշադրությանն է հրավիրվել, կապված է ամուսնալուծության մուսուլմանական ավանդույթի հետ, ըստ որի՝ կնոջն արձակելու համար բավական է, որ ամուսինը երեք անգամ սահմանված բանաձեւը կրկնի:

Ընդ որում, տղամարդը իրավունք ունի նորից ամուսնանալու: Այս ավանդույթի չարաշահումն է հենց, որ բերել է մի վիճակի, որն ազդում է արդեն հանրային բարոյական առողջության վրա: Հնդկաստանի իշխանությունները նույնիսկ առաջարկել են երկրի մուսուլմանական աստվածաբանական կենտրոններին ուսումնասիրել հարցը եւ իրենց լուծումն առաջարկել մինչ օրենսդրական լուծման գնալը, քանի որ դեռեւս VII դարից եկող ավանդույթը ներկայումս դարձել է չարիք եւ հարվածում է կանանց իրավահավասարությանն ու պաշտպանվածությանը:

Մեկնաբանություն
X