Ֆրանսիացիների միայն 36%-ն է գոհ Մակրոնի աշխատանքից

Ֆրանսիացիների միայն 1/3-ն է գոհ նախագահ Էմանուել Մակրոնի աշխատանքից: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով իր կողմից պատվիրված եւ Ifop կենտրոնի կողմից իրականացված սոցհարցումների արդյունքները: Ամփոփելով իրենց նախագահի 100 օրվա աշխատանքի արդյունքները՝ ֆրանսիացիների 64% հայտարարել է, որ դժգոհ է նոր նախագահից, ընդ որում 19%-ը խիստ դժգոհ է: Միայն 36%-ն է, որ հավանություն է տալիս նրա քաղաքականությանը: Եվ սա այն դեպքում, երբ նրա ռեյտինգը պաշտոնավարումը սկսելիս եղել է 62%:

Մեկնաբանություն
X