Երկրաշարժ Չիլիում

5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի ափերին, հաղորդում է Եվրոպական միջերկրածովային սեյսմիկ կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 16:45-ին, Կակիմբո քաղաքից 95 և երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 395 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 10 կմ խորությունում:

Տուժածների և ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Մեկնաբանություն
X