Հակառեկորդից հետո Թրամփի ռեյտինգը մի փոքր բարելավվել է

Հերթական հակառեկորդից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեյտինգը սկսել է բարելավվել: Այս մասին հայտնում է Rasmussen reports կենտրոնը: Ըստ կենտրոնի կատարած ուսումնասիրությունների, հարցված ամերիկացիների 45% դրական է գնահատում նախագահ Թրամփի գործունեությունը, մինչդեռ հարցվածների 53%-ը գտնում է, որ Թրամփի քաղաքականությունը սխալ է: Ընդ որում, Թրամփին լիովին աջակցում են միայն հարցվածների 29%-ը, մինչդեռ կտրուկ կերպով Թրամփի քաղաքականությանը դեմ են հարցվածների 44%-ը:

Նշենք, որ շաբաթներ առաջ հարցվածների միայն 38%-ն էր կիսում Թրամփի քաղաքականությունը, իսկ դեմ էր 56%-ը:

Մեկնաբանություն
X