Ռուսաստանը ցորենով բեռնված առաջին նավն է ուղարկել Վենեսուելա

Ռուսական ցորենով բեռնված առաջին նավը դուրս է եկել բաց ծով, որով ազդարարվել է Ռուսաստանի կողմից Վենեսուելային ցորենի մատակարարման երկկողմ պայմանավորվածության գործարկման մեկնարկը: Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը, հղում տալով Ռուսաստանում Վենեսուելայի դեսպան Կարլոս Ֆարիայի հայտարարությանը:

Ըստ պայմանավորվածության, Ռուսաստանը ամսական 60 հազար տոննա ցորեն է մատակարարելու Վենեսուելային երկկողմ հարաբերությունների ամրապնդման ծրագրի շրջանակներում: Նշենք, որ մատակարարման մասին դեսպան Ֆարիան հայտարարել էր դեռ հունիս ամսին, նշելով որ օգոստոսին կտրվի ծրագրի մեկնարկը:

Մեկնաբանություն
X