Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները Գերմանիայի հետ բունդեսթագի ընտրություններից հետո

>

Անկարայի և Բեռլինի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն բուբդեսթագի ընտրություններից հետո, շաբաթ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին:

«Մեր հասցեին Եվրոպայի քննադատությունը կապված է իրենց ներքին քաղաքականության հետ: Ավելի վաղ դա նկատելի էր Ֆրանսիայում և Ավստրիայում, այժմ մենք տեսնում ենք, որ Գերմանիան նույնպես հակված է այդ ռազմավարությանը: Կարծում եմ, որ իրավիճակը կբարելավվի ընտրություններից հետո»,- NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալությունից հետո Գերմանիան կվերանայի Անկարայի հարցում իր տնտեսական քաղաքականությունը և ներդրումային ծրագրերը: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունը Գաբրիելի հայտարարությունն անընդունելի էր համարել՝ նշելով, որ այն խորացնում է երկրների միջև առկա ճգնաժամը:

Մեկնաբանություն
X