Գեներալ Խալիֆա Խաֆթարը ժամանել է Մոսկվա

Մոսկվա է ժամանել Լիբիայի վարչապետ Ֆայիզ Սարաջն ու ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Խաֆթարը: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, նախատեսվում են հանդիպումներ Լիբիայի հակամարտության կարգավորման օրակարգով՝ հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, նպատակ ունենալով ծավալվելիք քննարկումներում գտնել կարգավորման փոխընդունելի տարբերակներ:Կքննարկվեն նաեւ անվտանգությանը ահաբեկչության հակազդմանը եւ փախստականներին առնչվող հարցեր: Չեն բացառվում նաեւ ռազմական գործակցությանն առնչվող հարցերի անդրադարձը: Նշենք, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը պայմանավորվել են հաջորդ տարվա գարնանը անցկացնել ընտրություններ:

Մեկնաբանություն
X