Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ կին ռազմական օդաչուներ կպատրաստեն

Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ Կրասնոդարի ավիացիոն ուսումնարանը կսկսի ընդունել ուսանողուհիների: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով ռազմա-տիեզերական ուժերի 105-ամյակին նվիրված ավիացիոն փառատոնում, հաղորդում է РИА Новости-ն:

«Մեծ թվով աղջիկներ կան, որոնք ցանկանում են ռազմական օդաչու դառնալ: Մնք հարյուրավոր նամակներ ենք ստաստացել և որոշում ենք կայացրել այս տարի Կրասնոդարի ռազմական ուսումնարանում ձևավորել աղջիկների առաջին խումբը»,- ասել է Շոյգուն:

Նա ճշտել է, որ ուսումնարանում աղջիկների թիվը մեծ չի լինի, ընդամենը 15 մարդ: Առաջին խումբն ուսումնառությունը կսկսի արդեն այս տարվա հոկտեմբերին:

Մեկնաբանություն
X