Ես ինձ երբեք հարուստ չեմ համարել․ Բերդի քաղաքապետ

Եթե անցած տարի ավելի փոքր թվով մարդիկ էին եկել դրսից, ապա այսօր նրանց թիվը հարյուրների է հասնում: Եվ համոզված եմ, որ մյուս տարի մի քանի օր առաջ կսկսվի զբոսաշրջիկների մուտքը Բերդ։ Այս մասին այսօր, «Շամշադինի մեղրի և հատապտուղների» փառատոնի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը:

- Բերդի ճանապարհները վատ վիճակում են, հյուրատները նորմալ պայմաններ չեն առաջարկում, դա չի՞ խոչընդոտի տուրիզմի զագացմանը։

  • Զբոսաշրջիկները պետք է գան, որ հյուրատները նոր սարքվեն։ Մենք գտնվում ենք ծայրամասում եւ հասկանում ենք, որ ֆինանսական ներդրումները այդքան էլ շահավետ չեն՝ կապված սահմանի հետ։ Բայց համոզված եմ, որ տարիների ընթացքում բոլորը կլինի։

- Բերդում արտագաղթը մե՞ծ տոկոս է կազմում։

  • Հինգերորդ տարին ա, որ աշխատում եմ եւ հինգ տարվա վերլուծությամբ չէի ասի, որ Բերդում արտագաղթն ավելանում է, եւ դուրս եկողներ կան եւ ներս եկողներ։ Բայց մեծ արտագաղթ չկա։

- Աղքատությունը մե՞ծ տոկոս է կազմում։

  • Մեծ թիվ չի կազմում, շատ բան կապված է գյուղատնտեսական աշխատանքների հետ։ Դա հարոււստ չի կարելի համարել, այստեղ միջին մասից են։

- Իսկ դուք ո՞ր մասից եք, պարոն Մանուչարյան։

  • Ես ինձ երբեք հարուստ չեմ համարել, Շամշադինում հարուստ մարդ չի կարող լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X