Սերբիան չի պատրաստվում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Պնախարար

Սերբիան մտադիր չէ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և ալյանսին, ինչպես նաև մյուս գործընկերներին խնդրում է հարգել իր չեզոք կարգավիճակը, РИА Новости-ին ասել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը:

«Մենք, իհարկե, շփվում ենք ՆԱՏՕ-ի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Դա մեզ համար կոոպերացիայի օպտիմալ մակարդակն է, և մենք բավարարված ենք այդքանով: Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին անընդհատ ասում ենք, որ պահպանում ենք ռազմական չեզոքությունը և ցանկություն չունենք ՆԱՏՕ-ի մի մասը դառալու: Դա մեր ամուր որոշումն է»,- հայտարարել է Վուլինը՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Նա նաև հավելելէ, որ Սերբիան իր գործընկերներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և ԵԱՀԿ-ից սպասում է հարգանք՝ չեզոքություն պահպանելու իր որոշման հանդեպ:

Մեկնաբանություն
X