«Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպությունը դադարեցնում է միգրանտների փրկության առաքելությունը

«Բժիշկներ՝ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է Միջերկրական ծովում միգրանտների փրկությանն ուղղված իր գործունեությունը՝ Լիբիայի ափամերձ պահպանության ուժերի հարուցած խոչընդոտների պատճառով, տեղեկացնում է Reuters-ը:

«Մենք դադարեցնում ենք մեր գործունեությունը, որովհետև հասկանում ենք լիբիական ափամերձ պահպանության ուժերի սպառնալիքների ողջ լրջությունը: Մենք չենք կարող վտանգի տակ դնել մեր գործընկերների կյանքը»,- հայտարարել է կազմակերպության իտալական բաժանմունքի նախագահ Լորիս դե Ֆիլիպին:

Վերջինիս խոսքով՝ լիբիական ափամերձ ծառայությունները ոչ կառավարական կազմակերպություններից պահանջել են մի քանի հարյուր կմ տարածություն պահպանել երկրի ափերից, այն դեպքում, երբ նախկինում փրկարարները գործողություններ էին իրականացնում ափից ընդամենը 11 ծովային մղոն հեռավորությամբ:

Դե Ֆիլիպին նշել է նաև, որ անցյալ տարի «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպության նավի վրա առնվազն 13 կրակոց է արձակվել լիբիական ուժերի կողմից:

Մեկնաբանություն
X