Այսօրվա ֆուտբոլային հանդիպումները

Ֆուտբոլային Եվրոպայում օգոստոսի 13-ը հագեցած է հետաքրքիր հանդիպումներով:

Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» կընդունի Երեւանի «Բանանցին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում կմեկնարկի «Վեստ Հեմի» դեմ տնային խաղով, իսկ «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը» «Նոու Կամպ» ստադիոնում կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում:

Իտալիայի Սուպերգավաթն էլ կվիճարկեն Թուրինի «Յուվենտուսը» եւ Հռոմի «Լացիոն»:

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Շիրակ» - «Բանանց»՝ 17:30-ին

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Նյուքասլ» - «Տոտենհեմ»՝ 16:30 (Երեւանի ժամանակով)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 19:00

Իսպանիայի Սուպերգավաթ, առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 23:55

Իտալիայի Սուպերգավաթ

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 22:45

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Ռուբին»՝ 12:00

«Լոկոմոտիվ» - «Տոսնո»՝ 18:30

«Կրասնոդար» - «Ամկար»՝ 21:00

«Զենիթ» - «Ախմատ»՝ 21:00

Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ստրասբուր» - «Լիլ»՝ 17:00

«Դիժոն» - «Մոնակո»՝ 20:00

«Գենգամ» - ՊՍԺ՝ 23:00

Մեկնաբանություն
X