Վթար Բաղրամյան և Շահումյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 13-ին, ժամը 09:03-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ- 2106» մակնիշի 35 FZ 350 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Դ.) և «Opel» մակնիշի 34 MP 175 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություն
X