Եթե համոզված լինեն, որ պրոյեկտ չի, ապա կմասնակցեն․ Դավիթ Հովհաննիսյանը՝ ընդդիմության խոշորացման մասին

Քաղաքական դաշտում խոստումնալից սեպտեմբեր է սպասվում, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձելու է ընդդիմադիր մեծ ճակատ ստեղծել, արդեն որոշ քաղաքական գործիչների հետ, ըստ մամուլի հրապարակումների, հանդիպումներ են լինում։

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դեռ 2 տարի առաջ համագործակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի և մի քանի այլ ուժերի հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շրջանակներում։ Hraparak.am-ը նախաձեռնության անդամներից Դավիթ Հովհաննիսյանի հետ է զրուցել, տեղեկանալու արդյոք միանալո՞ւ են ընդդիմության խոշորացմանը։

-Ես տեղյակ եմ դրանից այնքանով որքանով լրատվամիջոցներն են ինֆորմացիա տալիս, բացարձակ տեղյակ չեմ իրենց պլաններից։ Բայց ես և «Ոտքի Հայաստան» խումբը միշտ պատրաստ է մասնակցել ընդդիմության ցանկացած ադեկվատ այն քայլերին, որոնք կարող են օգնել փոխել այս երկրում իշխանությունը։ Դա կլինի փողոցային պայքար, թե քաղաքացիական անհնազանդություն, ինչպես մենք բազմիցս ասել ենք, մենք բնականաբար կողմ կլինենք և ինչ-որ ֆորմատով դրա մեջ կլինենք։ Բայց հիմա ես մեկնաբանություն չեմ ուզում տալ, քանի որ ինֆորմացված չեմ մանրամասն, այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ մտքեր ունի, ինչ պլաններ ունի ավելի մարմանաս, ես տեղյակ չեմ։

- Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այդպես էլ պատմության գի՞րկն անցավ, չի՞ գործում այլևս։

-«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, հիշում եք ինչի համար էր ստեղծվել, այն ստեղծվել էր սահմանադրության հանրաքվեի խափանման համար, դրանից հետո այն պետք է ուրիշ ֆորմատ ստանար, բայց արդեն չստացվեց, քանի որ ճակատի մեջից ոմանք՝ Անդրիաս Ղուկասյանը նստած է, ես էի նստած, Ժիրայր Սեֆիլյանը։ Այսինքն՝ մի սիտուացիա էր, որ չստացվեց ինչ-որ այլ կերպ ֆորմատավորել և շարունակել։ «Նոր Հայաստանը» դեռ բաց թեմա է, և կլինի «Նոր Հայաստանի» ֆորմատով ինչ-որ բան, կլինի ուրիշ ֆորմատ, դա, ինձ թվում է, էական չէ։

-Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրն իրատեսական է՞, ըստ Ձեզ։ Իր թիմում է նաև Սեյրան Օհանյանը, ում ընտրությունների ժամանակ բազմիցս քննադատեցին, թե իշխանական պրոյեկտ է։

-Դա երկար վերլուծելու հարց է իմ համար։ Ես Ձեզ ասեմ, ես խնդիր չունեմ անձերի հետ։ Այո, կան խնդիրներ, մտավախություններ, որ տարբեր մարդիկ երկար ժամանակ աշխատել են Սերժ Սարգսյանի հետ, իրենց վստահելու աստիճանը բնականաբար փոքրանում է, բայց ես չեմ բացառում նաև, որ կլինեն մարդիկ այդ կարգավիճակում նաև, որոնց կյանքում իրոք ինչ-որ բան է եղել, հասել են այնտեղ, որ երկրում ինչ-որ բան փոխեն։ Ժամանակը ցույց կտա, ով ուզում է լինի այս երկրում։ Եթե ռեալ ուզում է ինչ-որ բան փոխել այս երկրում, և համոզված լինենք, որ դա պրոյեկտ չի, մենք կմասնակցենք, ցանկություն կհայտնենք մասնակցել նման քայլերի։ Հիմա դեռ նոր նոր խմորվում է այդ ինֆորմացիան։

Կավելացնեմ, որ ողջունում եմ ցանկացած ուժի կողմից քայլերը, որոնք միտված կլինեն այս երկրում Հանրապետական կուսակցությունն իշխանությունից հեռացնելուն, թե դա ով կանի, կապ չունի, մենք միշտ պատրաստ ենք սատարել։

Սիրան Հունանյան

Մեկնաբանություն
X