Դրամապանակում գումարը պետք է այնպես պահել, որ այն ավելի շատանա

Այս մի քանի խորամանկությունները կօգնեն, որպեսզի գումարը սկսի «սիրել ձեզ» և միշտ ձեզ մոտ գա․

Դրամապանակը երբեք չպետք է դատարկ լինի. մեջը թողեք թեկուզև մեկ մետաղադրամ:

Փողերը երբեք չեն ձգտում դեպի այն մարդիկ, որոնք դրանց չեն հարգում և բանի տեղ չեն դնում:

Աշխատավարձ ստանալուց հետո աշխատեք միևնույն օրը չծախսել գումարը: Նոր փողերը պետք է «գիշերեն» տանը:

Դրամապանակում թղթադրամները պետք է դրված լինեն դիմացի կողմով դեպի ձեզ՝ նվազման կարգով: Այսինքն դրամապանակը բացելիս խոշոր թղթադրամները պետք է ավելի մոտ լինեն ձեզ: Դրանք մի ճմռթեք և գլխիվայր մի դրեք:

Դրամապանակը մի դարձրեք լուսանկարների, չեկերի կամ այլ մանրուքների տեղ: Նրանում պետք է լինեն միայն բանկային քարտեր և գումար:

Մեկնաբանություն
X