Զբոսաշրջության դեմ ակցիա Բարսելոնայում

>

Բարսելոնիայի մի քանի հարյուր բնակիչներ զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ Բարսելոնետա շրջանում։

Ակցիայի մասնակիցները կախել են «Մենք զբոսաշրջիկներ չենք ցանկանում», «Դադարեցրե՛ք զանգվածային զբոսաշրջությունը» և այլ գրություններով պաստառներ։
Բարսելոնետա շրջանը զբոսաշրջիկների կուտակման հիմնական վայրերից է։ Բարսելոնիայի բնակիչները դժգոհ են նրանց վարքագծից, ինչպես նաև նրանից, որ զբոսաշրջիկների թվի ավելացման պատճառով քաղաքում թանկանում է բնակարանների վարձավճարը։

Մեկնաբանություն
X