Ռոզա Ծառուկյանը ներկա էր Բերդում տեղի ունեցած փառատոնին․ ֆոտոշարք

>

Տավուշի մարզի Բերդ համայնքում այսօր տեղի ունեցավ մեղրի եւ հատապտուղների փառատոնը։ Փառատոնին մասնակում էին Շամշադինի մի շարք համայնքի բնակիչներ, որոնք ներկայացնում էին իրենց ձեռքով պատրաստած թխվածքներ, մեղր։ Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնցից մի քանիսը մեզ մետ զրույցում ասացին, որ տպավորված էն Տավուշի բնությամբ, մեղրով, հայերի հյուրընկալությամբ եւ Երեւանում են իմացել փառատոնի մասին, որոշել են մասնակցել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր փառտոնի մեկնարկից հետո Բերդի քահանա Տեր Արամը օրհնեց խաղողը, որից հետո երիտասարդներն արդեն օրհնված խաղողը բաժանեցին քաղաքացիներին։

Ողջ միջոցառումն ընթացավ բարձր տրամադրությամբ, ազգային երգ ու պարով, ելույթենրով հանդես եկան ինչպես հայտնի, այպես էլ ոչ հայտնի երգիչներ։

Հետաքրքրական էր, որ փառատոնին մասնակցում էր նաեւ «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը։

Մեկնաբանություն
X