Իրանում քլորի արտահոսքից հարյուրավոր մարդիկ են թունավորվել

Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Դիզֆուլ քաղաքի ջրամբարում քլորի արտահոսքի հետևանքով տուժել է ավելի քան 360 մարդ, հայտնել է IRNA գործակալությունը:

Նշվում է, որ 362 մարդ հոսպիտալացվել է թունավորման ախտանշաններով:

Քլորի արտահոսքի պատճառների մասին չի հաղորդվում:

Մեկնաբանություն
X