Սիրիական բանակը նոր քաղաք է ազատագրել ԻՊ-ից

Սիրիական բանակը և աշխարհազորայինները, ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են Ալ-Սուխնա քաղաքը՝ Հոմս շրջանի արևելքում գրոհայինների ամենախոշոր հենակետը, հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Օգոստոսի 10-ին կառավարական զորքերը նախապես զբաղեցրել են ռազմավարական նշանակության բարձունքներն ու արգելափակել են քաղաքը: Կիրակի լույս գիշերը նրանց հաջողվել է գրոհայիններին դուրս մղել հյուսիսային և արևմտյան թաղամասերից, իսկ առավոտյան նաև ազատագրել քաղաքի կենտրոնական և հարավային մասերը:

Ալ-Սուխնայի ազատագրումով կառավարական ուժերի համար հնարավորությունէ ստեղծվել Դեյր էր Զորի վրա գրոհի համար:

Մեկնաբանություն
X