Ի՞նչ են մատնանշում բրենդների անվանումներում առկա թվերը

>

Կոկո Շանելն ընտրել է համար 5 բույրը, քանի որ պաշտոնական մեկնարկման ամսաթիվը եղել է 05.05 1921թ.։

Պորշե 911-ը համարվում է աշխարհի ամենահայտնի մեքենաներից մեկը, բայց ինչո՞ւ հենց 911։ Սկզբից որոշել են մեքենան անվանել Պորշե 901: Սակայն սա կլիներ հեղինակային իրավունքի խախտում՝ երեք նիշանոց մոդելային շարքում մեջտեղում 0 ունենալով: Դրա համար 0-ն փոխարինում են 1-ով:

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում 7UP- ի դիստրիբյուտրները պնդում են, որ ապրանքանիշի 7 -ը խորհրդանշում է ըմպելիքում առկա բաղադրիչները: Այս ըմպելիքը սկսել են արտադրել 1929թ-ից։

Մեկնաբանություն
X