Չավին պատրաստվում է ավարտել կարիերան

Քաթարի «Ալ Սադ» ակումբի իսպանացի կիսապաշտպան Չավին կավարտի կարիերան հաջորդ տարվա մայիսին: Այս մասին հաղորդել է տեղի «Alkass» հեռուստաալիքը:

Չավին 2015 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով Քաթար էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից»: Իսպանացին կատալոնական ակումբի կազմում հանդես էր եկել շուրջ 17 տարի:

Միջազգային ասպարեզում ֆուտբոլիստը երկու անգամ հռչակվել էր Եվրոպայի, և մեկ անգամ՝ Աշխարհի չեմպիոն:

Մեկնաբանություն
X