«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց փայլուն հաղթանակով. Մխիթարյանը երկու գոլային փոխանցման հեղինակ

Անգլիական Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Վեսթ Հեմին»: Տանտերերը հաղթեցին 4:0 հաշվով:

Խաղի 33-րդ և 53-րդ րոպեներին աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն: Երկրորդ գոլը Լուկակուն խփեց տուգանայինից Մխիթարյանի փոխանցումից հետո:

88-րդ րոպեին կրկին Մխիթարյանի փոխանցումից հետո Մարսիալը 3-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:

Հայաստանի հավաքականի ավագը, որ խաղադաշտ էր մտել մեկնարկային կազմում, փոխարինվեց 89-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջին րոպեին Պոլ Պոգբան հաշիվը դարձրեց 4:0:

Մեկնաբանություն
X