Լարսում բախվել են հայի և ադրբեջանցու մեքենաները (ֆոտոշարք)

>

Ճակատագրի հեգնանքով, թե ինչպես Ռուսաստանի Դաշնությունում բախվել են Հայաստանի և Ադրբեջանի պետհամարանիշներով մեքենաները: Վթարը տեղի է ունեցել Վերին Լարսի անցակետում, Ռուսաստան-Վրաստան սահմանին, որտեղ հիմա մեքենաների մի քանի կմ-անոց հերթ է: Ադրբեջանի համարներով Mercedes Vito-ն հետևից հարվածել է Հայաստանի համարներով Mercedes E-Class-ին: Այս պահին հայ և ադրբեջանցի վարորդները վիճում են, թե ով է մեղավոր: Նկատենք, որ առաջին հայացքից ադրբեջանցին հայի մեքենային հարվածել է հետևից, իսկ հետևից հարվածողը միշտ սխալ է:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X